
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հանդիսանում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողովի անդամ։
Հիմնադրամը մի շարք միջոցառումներ իրականացնում է իր նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, ինչպես նաև համագործակցում է ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի և Բանկերի միության հետ։
Թիրախային խմբերն են
√ ուսանողներ
√ ուսուցիչներ և դասախոսներ
√ կանայք
Իրականացվել են հետևյալ միջոցառումները՝
√ Երևան քաղաքի և մարզերի ԲՈՒՀ-երում և դպրոցներում սեմինարներ,
√ Նոր ձևաչափով ակումբային քննարկումներ զանազան ֆինանսական թեմաներով,
√ Հոդվածներ և հարցազրույցներ,
√ «12 քայլ» բջջային ինտելեկտուալ խաղ iOS և Android համակարգերի համար,
√ Համագործակցություն ֆինանասկան կրթման շահառուների հետ՝ հանդիպումներ, սեմինարներ, կլոր-սեղաններ, ինտելեկտուալ խաղեր, ֆինանսական կրթում մանկական ճամբարներում, ֆինանսական բանավեճեր, էքսպո-ցուցահանդեսներ,
√ Թռուցիկներ, տպագրական և պրոմո-նյութեր մասնակիցների համար։