Հիմնադրամի հիմնական գործառույթները

  • Գլխավոր Մեր մասին Հիմնադրամի հիմնական գործառույթները

Հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`

                                                                                                                                                                                                                     

            հավաքագրում է երաշխիքային վճարները.

  իրականացնում է Հիմնադրամի միջոցների, երաշխավորված ավանդների, ավանդատուների թվի և այլ վերլուծություններ.

  միջնորդություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարները չվճարած բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, բանկերի ներկայացրած հաշվետվությունների  արժանահավատությունը պարզելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից ստուգումներ անցկացնելու համար.

  սույն օրենքով սահմանված պայմաններով կառավարում է Հիմնադրամի միջոցները.

  հատուցում է երաշխավորված ավանդները` սույն օրենքով սահմանված կարգով, չափերով և դեպքերում.

  ստանում է վարկեր (փոխառություններ), երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ և նվիրաբերություններ.

  ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն` հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպելու համար.

  լուսաբանում է ավանդների երաշխավորման և հատուցման գործընթացը.

  իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ: