2023թ․ հոկտեմբերի 03-04-ը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հյուրընկալությամբ, ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից ԵԱՏՄ երկրների բանկային ավանդների ապահովագրման, բանկերի/վարկային կազմակերպությունների լուծարման և առողջացման ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի հերթական նստաշրջանը։
- Փորձագիտական խումբն ուսումնասիրում և քննարկում է ավանդների ապահովագրման ոլորտին վերաբերող օրենսդրությունները, միջազգային լավագույն փորձը, գնահատում է ԵԱՏՄ երկրների ավանդների ապահովագրման համակարգերի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, այն է՝ Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայի (International Association of Deposit Insurers) կողմից ստեղծված ավանդների ապահովագրման արդյունավետ համակարգերի հիմնարար սկզբունքներին:
- Մինչ այժմ փարձագիտական խմբի աշխատանքների շրջանակներում քննարկվել են շուրջ 24 փորձագիտական եզրակացություն, որոնցից հաստատվել են 18-ը։ 2023թ․ ընթացքում հաստատված թեմաները 5-ն են։
- Երևանում անցկացվող նստաշրջանի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը։
- Առկա և հեռակա անցկացվող նիստին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ավանդներ ապահովագրող կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի և Ղազախստանի Ազգային բանկի ներկայացուցիչները։
- Միջոցառմանը տեսակապով մասնակցություն ունեցավ նաև ավանդների ապահովգրման ոլորտի միջազգային փորձագետ, Գերմանիայի բանկերի ասոցիացիայի ներկայացուցիչ Դիրկ Կուպեյը, ով հանդիսանում է Եվրոպայի ավանդներ ապահովագրողների ասոցիացիայի նախաձեռնողն ու ստեղծողը։ Դ․ Կուպեյը ներկայացրեց ԵՄ ավանդների ապահովագրման դիրեկտիվը, դրանում նախատեսված փոփոխությունները, ինչպես նաև պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։