Ս․թ․ հունիսի 26-30-ը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը Մոնղոլիայի Ուլան Բատոր քաղաքում մասնակցել է Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայի տարածաշրջանային կոմիտեի տարեկան նիստին և «Երաշխիքային վճարների տարբերակված համակարգերի կիրառում» թեմայով միջազգային աշխատանքային քննարկմանը։ Քննարկման ընթացքում ներկայացվել էր թվով 4 երկրների փորձը, որոնցից մեկը Հայաստանում գործող ավանդների ապահովագրման համակարգերի փորձն էր, և դրանց համապատասխանությունը «Ավանդների ապահովագրման արդյունավետ համակարգերի հիմնարար սկզբունքներ»-ին։ Աշխատանքային քննարկման ընթացքում Հ․ Հարությունյանի կողմից ներկայացվեց «Երաշխիքային վճարների տարբերակված համակարգը» զեկույցը։
Հասցե: Մ. Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն
Հեռախոս: +374(10) 58-35-14
Էլ․ հասցե: info@adgf.am
