«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 20 ԱՄՅԱԿԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը հունվարի 31-ից փետրվարի 02-ը ՌԴ Ավանդների ապահովագրման գործակալության հրավերով  մասնակցել է «Հաջողության պատոմություն-ավանդների ապահովագրման ռուսական համակարգի 20 ամյակը» խորագրով միջազգային համաժողովին: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին թեմատիկ զեկույցներ, ինչպես նաև 5 պանելային քննարկումներ, որնցից 4-րդ պանելի՝  Ավանդատուների պաշտպանության մեխանիզմների հարմոնիզացիան ԵԱՏՄ և այլ միջազգային ինտեգրացիոն միավորումները թեմայով, մասնակից է եղել Հ․ Հարությունյանը: պանելային քննարկման մասնակիցներն էին նաև Բելոռուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, ՌԴ-ի և Սերբիայի ներկայացուցիչները։

Համաժողովի նախօրեին տեղի էր ունեցել  ԵԱՏՄ երկրների ավանդների ապահովագրման փորձագիտական աշխատանքային խմբի հերթական նիստը և  ԵԱՏՄ երկրների ավանդների ապահովագրման կազմակերպությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Վերջինս վարում էր ՌԴ  Ավանդների ապահովագրման գործակալության տնօրեն Անդրեյ Մելնիկովը: Նիստին ներկայացվել էին ԵԱՏՄ հանձնաժողովի ֆինանսական դեպարտամենտի ներկայացուցչի և ՏՏ հարցերի զարգացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարի զեկույցները:

ՌԴ  Ավանդների ապահովագրման գործակալության տնօրենի առաջարկով ԵԱՏՄ երկրների ավանդների ապահովագրման կազմակերպությունների ղեկավարների խորհրդի նախագահի պարտավորությունները փոխանցվեցին Հ․ Հարությունյանին՝ որպես ՀՀ ավանդների ապահովագրման կառույցի ղեկավար: