ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «BRAIN RING» ԱՄԵՆԱՄՅԱ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ

Բրեյն – Ռինգ» / Brain Ring ամենամյա մրցույթ

Մայիսի 2-ին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Brain Ring» ամենամյա խաղ-մրցույթ՝ նվիրված տնտեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը:

Մրցույթի նպատակն է ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։

Մրցույթին մասնակցեցին ՀՀ մարզերից և Երևան քաղաքից 5-ական աշակերտների թիմեր։

Մրցույթի ընթացքում հատուկ հարց հնչեցվեց նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, որին պատասխանեց Արագածոտնի մարզի թիմը։

Հարցերին ճիշտ պատասխանած թիմն արժանացավ Հիմնադրամի կողմից հատուկ մրցանակների: